fbpx
Աշխարհ

Ուկրաինայի նախագահի պաշտոնում առաջադրվել է Նադեժդա Սավչենկոյի թեկնածությունը

Ուկրաինայի Գերագույն ռադայի պատգամավոր Նադեժդա Սավչենկոյի թեկնածությունն առաջադրել են Ուկրաինայի նախագահի պաշտոնում, գրում է Вести-ն:

Նշվում է, որ Սավչենկոյի թեկնածությունն առաջադրվել է «Նադեժդա Սավչենկոյի հասարակական- քաղաքական հարթակ» կուսակցության ժողովի ընթացքում:

Նադեժդա Սավչենկոն այս պահին գտնվում է մեկուսարանում, քանի որ կասկածվում է ահաբեկչություններ պատրաստելու մտադրության մեջ:

Աղբյուրի փոխանցմամբ՝ նրա թեկնածության համար քվեարկել է երկրի տարբեր մարզերից 100 պատվիրակ: Նադեժդա Սավչենկոյի թեկնածությունն առաջադրել է նրա քույրը՝ Վերան:

Ուկրաինայում նախագահական ընտրությունները տեղի կունենան մարտի 31-ին: Ըստ սոցհարցումների՝ վարկանիշային աղյուսակը գլխավորում է «Բատկիվշչինա» (Батькивщина) կուսակցության առաջնորդ Յուլյա Տիմոշենկոն, իսկ գործող նախագահ Պյոտր Պորոշենկոն դեռևս չի հայտարարել իր թեկնածությունն առաջադրելու մասին:

Հաղորդում է shantnews.am-ը։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ