Իտալական Gucci նորաձևության տունը ներկայացրել է Gucci Pet հավաքածուն։ Այս մասին հաղորդվում է բրենդի կայքում, որտեղ նաև նշվում է, որ հավաքածում ներառում է շների ու կատուների համար նախատեսված հագուստ և աքսեսուարներ։
Հավաքածուն ներառում է 1750 դոլար արժողությամբ թասեր, 850 դոլար արժողությամբ ափսեների կափարիչներ, 310 դոլար արժողությամբ վզկապներ և 930 դոլար արժողությամբ Gucci-ի տարբերանշանով բաճկոններ, ինչպես նաև գնորդները կարող են ձեռք բերել 7500 դոլար արժողությամբ բազմոց և 4250 դոլարանոց կաշվե պատյանով շարժական աման:
«Ռետրո ոճով ներշնչված իրերը թույլ են տալիս յուրաքանչյուր կենդանու արտահայտել իր անհատականությունը»,- ասվում է Gucci-ի կայքում։