«Հայանտառ» ՊՈԱԿ-ի «Գուգարքի անտառտնտեսություն» մասնաճյուղի Վանաձորի անտառպետությունում երեկ՝ փետրվարի 14-ին, համայնքային տարածքից ներթափանցած հրդեհի հետևանքով 9 հեկտար տարածքում ծառեր են ջերմահարվել: Այս մասին հայտնում են ՀՀ Բնապահպանության նախարարության անտառային կոմիտեից:
Հաղորդվում է, որ ջերմահարված ծառերը հիմնականում եղել են 3-4 տարեկան սոճիներ, հացենիներ ու թխկիներ:
Կառույցից հայտնում են, որ 20,8 հա անտառմշակույթների տարածքը հիմնվել է Թեղուտի անտառապատման ծրագրով: Վնասի իրական չափը հնարավոր կլինի ճշտել գարնանը՝ բույսերի վեգետացիոն շրջանում։
Տարածքում իրականացվել են տեղազննման աշխատանքներ, կազմվել է համապատասխան արձանագրություն։


