Դորտմունդի «Բորուսիայի» հարձակվող Էրլինգ Հալանդի հայրն ու գործակալը՝ Մինո Ռայոլան, «Բարսելոնայի» ներկայացուցիչների հետ հանդիպմանը ֆուտբոլիստի տեղափոխման բավական ծանր պայմաններ են ներկայացրել՝ ֆինանսական տեսանկյունից։
Այս մասին տեղեկանում ենք իսպանական մամուլից։
Նշվում է, որ Ռայոլան ու հայրը՝ իրենցից յուրաքանչյուրի համար պանաջել են 20 միլիոն եվրո, 30 միլիոն տարեկան աշխատավարձ Հալանդի համար։ Սրանցից բացի՝ Հալանդի համար կատալոնական ակումբը «Բորուսիային» պետք է վճարի 120-ից 180 միլիոն եվրոյի շրջանակներում գումար (հստակ գին որոշված չէ)։
Հիշեցնենք, որ ավելի վաղ հայտնի էր դարձել տեղափոխվելու մասին Հալանդի կարծիքը, ով ցանկություն էր հայտնել «Ռեալ» Մադրիդ տեղափոխվելու։

