fbpx
Զինված Ուժեր

Անցկացվել է գումարտակային մարտավարական զորավարժություն

Հոկտեմբերի 1-ին ՀՀ ՊՆ-ն հաղորդագրություն է տարածել, որում հայտնել է, որ N զորամիավորումում անցկացվել է գումարտակային մարտավարական զորավարժություն՝ մարտական հրաձգությամբ:

«Ստուգվել են ստորաբաժանումների ներդաշնակման և փոխգործակցության կարողությունները, զինծառայողների պատրաստվածության աստիճանը և տարբեր տրամաչափի զենքերից կրակի վարման հմտությունները։

Զորավարժության մասնակիցները ցուցաբերել են բարձր պատրաստություն` կատարելով առաջադրված խնդիրները և ոչնչացնելով պայմանական հակառակորդի բոլոր նշանակետերը»,- ասված է հաղորդագրության մեջ։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ