Գուտերեշը Իսրայելին և Լիբանանին զսպվածության կոչ է արել

Հրապարակող՝

Քննարկվել է տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում փոփոխություններ նախատեսող օրենսդրական նախաձեռնությունը

ՄԱԿ գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերիշը կոչ է արել Իսրայելին և Լիբանանին զսպվածության ցուցաբերել։ Հայտարարաությունը կապված է վերջին հրետակոծությունների հետ, որոնք տեղի են ունեցել երկու պետությունների սահմանակից տարածքներում։ Այս մասին հաղորդում է TACC-ը։

«Գլխավոր քարտուղարը լրջորեն անհանգստացած է «երկնագույն գծում» տեղի ունեցող միջադեպերով։ Նա առավելագույն զսպվածության կողմից է և կոչ է անում բոլոր կողմերին դադարեցնել ցանկացած գործողություն, որոնք խախտում են 1701 բանաձևը և սպառնում մարտական գործողությունների դադարեցմանը»,-ասել է պաշտոնական ներկայացուցիչ Սթեֆան Դյուժարիկը մամուլի ծառայության տարածած հայտարարությունում։

Նշենք, որ կիրակի շիական Հեզբոլլահի զինյալները Աֆիֆիմ բնակավայրի բանակային զորանոցի մոտ հակատանկային հրթիռով խոցել են իսրայելական «Վոլֆ» զրահամեքենան։ «Հեզբոլլահի» տվյալներով՝ հարձակման հետևանքով հրեական պետության զինծառայողները կորուստներ են ունեցել։

Իսրայելական հրետանին, ի պատասխան դրան, մոտ երկու ժամ կրակ է բացել Լիբանանի հարավի ուղղությամբ։ Ինչպես տեղեկացրել է հրեական պետության վարչապետ Բենիամին Նեթանյահուն, զորքերն արձակել են 100 ական դեպի այն շրջանը, որտեղից կատարվել է հարձակումը։ Նրա խոսքով՝ իսրայելցի զինվորականներից ոչ մեկը զինված հարձակման ժամանակ չի տուժել։

Al Hadath հեռուստաալիքը, սակայն, իր ռեպորտաժում ցուցադրել է, թե ինչպես են ուղղաթիռները վիրավոր զինվորներին հասցնում Հայֆայի «Ռամբամ» հոսպիտալ։

Ամենաթարմ