ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշը հանդիպել է Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովի հետ։
Նա ռուս դիվանագետին է փոխանցել նամակ՝ ուղղված ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին, որտեղ առաջարկվում են հացահատիկի գործարքն ընդլայնելու և երկարաձգելու ուղիներ՝ հաշվի առնելով կողմերի արտահայտած դիրքորոշումները, հայտնում է ՄԱԿ-ի մամուլի ծառայությունը։
Նշվում է, որ ուղերձում առաջարկներ կան, որոնք ուղղված են «սևծովյան հացահատիկի նախաձեռնության բարելավմանը և ընդլայնմանը»։