fbpx
Սպորտ

Գվարդիոլա. Սա դաս է, որ երբեք չի կարելի հանձնվել

«Մանչեսթեր Սիթիի» գլխավոր մարզիչ Պեպ Գվարդիոլան խոսել է «Գուդիսոն Պարկում» «Էվերթոնի» նկատմամբ տարած հաղթանակից: (0:2):

«Մենք պետք է գոհ լինենք, խաղը, ընդհանուր առմամբ, լավն էր: Առաջին խաղակեսի վերջին րոպեին խփված գնդակը մեզ շատ օգնեց:

Մենք աշխարհի ամենաբարձրահասակ թիմը չենք, այդ պատճառով էլ չենք սպասում, թե ստանդարտներից գոլ կխփենք:

Սակայն, Միկել Արտետան շատ է աշխատում այդ ուղղությամբ:
Խաղում մի շարք որոշումներ ավելի լավը կարող էին լինել, բայց դրանք վերլուծելն իմ աշխատանքն է:

Չգիտեմ՝ այսպիսի ծանրաբեռնվածությամբ որքան հեռու կգնանք: Հնարավոր է՝ ճանապարհին մահանանք, բայց մենք փորձում ենք: «Լիվերպուլից» մեկ խաղ ավելի ենք անցկացրել: Հաճելի է, իհարկե, որ առաջին տեղում ենք, բայց «Լիվերպուլը» փետրվարի 24-ին կխաղա «Օլդ Թրաֆորդում»:

Եթե նրանք հաղթեն, մենք այլևս առաջատարը չենք լինի: Ես այդքան էլ չեմ մտածում դրա մասին, սակայն, 4-5 օր առաջ մենք կարող էինք հետ մնալ 7 միավորով: Սա դաս է,որ երբեք չի կարելի հանձնվել»,- BBC-ի հետ զրույցում ասել է կատալոնացի մասնագետը:

Հաղորդում է armsport.am-ը։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ