«Մանչեսթեր Սիթիի» գլխավոր մարզիչ Պեպ Գվարդիոլան կիսվել է Աշխարհի ակումբային առաջնության նոր ձևաչափի մասին իր կարծիքով, որը կանցկացվի 2025 թվականին ԱՄՆ-ում և կտևի մեկ ամիս։ Ընդհանուր առմամբ մրցաշարին կմասնակցի 32 ակումբ։
«ՖԻՖԱ-ն որոշում է կայացրել, որին աջակցում են բոլոր ակումբները… Մենք կմեկնենք ԱՄՆ, հուսով եմ՝ մեր ընտանիքներով, և այնտեղ կանցկացնենք Աշխարհի ակումբային առաջնությունը։ ՖԻՖԱ-ն որոշել է ավելի ընդլայնել մրցաշարը: Նույնն է նաև Աշխարհի առաջնությունում: Ավելի քիչ մասնակիցներ էին, հիմա ավելի շատ…
Մենք պետք է հարմարվենք․․․ Ես դեմ չեմ նոր մրցումներին, դեմ եմ տարեցտարի վերականգնողական ժամանակի բացակայությանը։ Հենց սրանից եմ բողոքում անընդհատ։
Լավ է խաղալ յուրաքանչյուր 3, 5 կամ 7 օրը մեկ, բայց երբ ավարտենք մրցաշրջանը, մեզ ժամանակ է պետք ամեն ինչ նորից սկսելու համար»,- Գվարդիոլայի խոսքերն է մեջբերում լրագրող Բեն Ջեյկոբսը։