fbpx
Մարզեր

Գյումրիում կառուցվում է բազմաբնակարան 2 շենք և մանկապարտեզ

Հուլիսի 28-ին Շիրակի մարզպետարանը հայտնում է, որ Գյումրի է այցելել «Հայաստան» համահայկական հիմնադրամի տնօրեն Հայկակ Արշամյանը:

Շիրակի մարզպետ Հովհաննես Հարությունյանի և Գյումրի համայնքի ղեկավար Սամվել Բալասանյանի հետ Հայկակ Արշամյանը եղել է Գյումրու «Մուշ 2» թաղամասում կառուցվող շենքերի շինհրապարակում, տեղում հետևել շինաշխատանքների ընթացքին:

Նշվում է, որ «Հայաստան» համահայկական հիմնադրամը Գյումրիում կառուցում է բազմաբնակարան 2 շենք և 50 երեխայի համար նախատեսված մանկապարտեզ: Ծրագրի իրագործման համար Գյումրու ավագանու որոշմամբ «Մուշ-2» թաղամասում հատկացվել էր 5800 քմ հողատարածք:

 

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ