fbpx
Առողջապահություն

Գյումրու ինֆեկցիոն հիվանդանոցը և Սպիտակի ԲԿ-ն այսուհետ վերադառնում են իրենց բնականոն աշխատանքին

Գյումրու ինֆեկցիոն հիվանդանոցը և Սպիտակի բժշկական կենտրոնն այսուհետ վերադառնում են իրենց բնականոն աշխատանքին, փակվում է նաև կորոնավիրուսային հիվանդություն ունեցող քաղաքացիներին սպասարկող Մարտունու բժշկական կենտրոնի բաժանմունքը: Այս պահին երկրում դիտվում է կորոնավիրուսային հիվանդության փոքր-ինչ կայուն վիճակ և անհրաժեշտություն չկա հիվանդանոցների նման ծավալում ունենալը: Այս մասին հայտնում է առողջապահության նախարարության մամուլի քարտուղար Ալինա Նիկողոսյանը։

«Ընդհանուր առմամբ 67 պացիենտ երեք հաստատությունից տեղափոխվում է Երևան, որտեղ էլ կշարունակեն իրենց անհրաժեշտ բժշկական օգնությունը: Բուժման ավարտից հետո վերջիններիս տեղափոխումը իրականացնելու է առողջապահության նախարարությունը:
Հավելեմ նաև, որ Մարտունու բժշկական կենտրոնի և Գյումրու ինֆեկցիոն հիվանդանոցի մի հատվածն անհրաժեշտության դեպքում կծառայեն որպես տրիաժ կենտրոն (ընդունման, ախտորոշման և տեղափոխման):
Այս պահին մարզային բժշկական կենտրոններից բաժանմունք ունի միայն Կապանի բժշկական կենտրոնը»,-  ասված է գրառման մեջ։

https://www.facebook.com/alina.nikoghosyan/posts/2883795408388900

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ