fbpx
Հասարակություն

Հրդեհ Գյումրիի ավտոլվացման կետերից մեկում

Հայաստանի Հանրապետությունում սեպտեմբերի 14-ին, ժամը 01։11-ին ահազանգ է ստացվել, որ Գյումրի քաղաքի Թետչերի փողոցում այրվում է տան տանիք, հայտնում են ՀՀ ԱԻՆ պաշտոնական կայքից։

Նշվում է, որ դեպքի վայր է մեկնել հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ։

Ըստ աղբյուրի՝ պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Թետչերի փողոցում գտնվող ավտոլվացման կետի տանիքում:

ԱԻՆ-ից տեղեկացնում են, որ դրդեհը մեկուսացվել է ժամը 02:04-ին, մարվել՝ 02:24-ին: Այրվել են ավտոլվացման կետի տանիքի փայտե կառուցատարրերը (մոտ 20 քմ):

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ