Գյումրին նոր քաղաքապետ ունի

Ամենադիտվածներ

Գյումրիի նորընտիր ավագանին այսօրվա նիստում ընտրվեց հայրաքաղաքի նոր քաղաքապետին։

Ավագանիի կազմում ներկայացված հինգ խմբակցություններից միայն «Բալասանյան» դաշինքն էր թեկնածու առաջադրել։

Դաշինքի թեկնածուն Վարդգես Սամսոնյանն էր, ում աջակցում էր նաև «Քաղաքացիական պայմանագիրը», ըստ ստորագրված համագործակցության հուշագրի։

Այսպիսով, Սամսոնյանին կողմ քեվարկեցին 24, դեմ` 8 ավագանու անդամ։ Արդյունքում Գյումրիի նոր քաղաքապետ դարձավ Վարդգես Սամսոնյանը։

Հիշեցնենք, որ Գյումրիի ավագանու ընտրություններում հաղթել էր հենց «Բալասանյան» դաշինքը։

Ամենաթարմ