fbpx
Առողջապահություն

Գյումրիում ծեծի ենթարկված 13-ամյա աղջիկը տեղափոխել է Երևան

Գյումրիում ծեծի ենթարկված 13-ամյա աղջկան տեղափել են Երևան։ Սուրբ Աստվածամայր ԲԿ-ի մամուլի խոսնակ Գևորգ Դերձյանը, իր Facebook-ի էջում գրառում է կատարել 13-ամյա աղջկա առողջական վիճակի մասին։ Նա նշել է, որ աղջիկն ունի մարմնական տարբեր վնասվածքներ։

«Գյումրիում ծեծի են ենթարկվել մայրն ու նրա անչափահաս դուստրը. կինը մահացել է, իսկ փոքրիկ աղջնակը ծայրահեղ ծանր վիճակում՝ մարմնական տարբեր վնասվածքներով տեղափոխվել «Գյումրու մոր և մանկան ավստրիական հիվանդանոց»:

Երեխան տեղում վիրահատվել է: Վիճակից ելնելով «Սուրբ Աստվածամայր» ԲԿ-ի ռեանիմոբիլը գիշերը մեկնել է Գյումրի ու երեխային տեղափոխել Երևան։

Ունի համակցված վնասվածքներ, գլխուղեղի սալջարդ, կրծքավանդակի սալջարդ, որովայնի սալջարդ, աջ ամրակի կոտրվածք։ Վիճակը շարունակում է մնալ ծայրահեղ ծանր, միացված է արհեստական շնչառության սարք»,- գրել է նա։

https://www.facebook.com/permalink.php?story_fbid=2300831306884764&id=100008737515586

Հիշեցնենք, որ դեպքը տեղի է ունեցել մարտի 5-ին Գյումրիում։ Գյումրիի բժշկական կենտրոն էր տեղափոխվել  13 տարեկան աղջիկ։

 

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ