fbpx
Կրթություն

Գյումրու թիվ 37 դպրոցի աշակերտները դասադուլ են սկսել

Գյումրու թիվ 37 դպրոցի տնօրեն Աստղիկ Ավետիսյանը երեկ հրաժարականի դիմում է ներկայացրել: Դպրոցի աշակերտները դասադուլ են հայտարարել և պահանջում են չեղարկել տնօրենի հրաժարականի դիմումը:

Աստղիկ Ավեստիսյանը դպրոց չի ներկայացել և հեռախոսազանգերին չի պատասխանել: Հրաժարականի հավանական պատճառներից է դպրոցում ստեղծված լարված մթնոլորտը: Մանկավարժները նշում են, որ որոշակի հակասություններ կան դպրոցի տնօրենի և մանկավարժների միջև:

Այս պահին մարզպետարանի կրթության վարչության պատասխանատուները հանդիպում են անցկացնում մանկավարժների հետ:

 

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ