Կառավարության ծրագրի նախագծում է գյուղատնտեսության ապահովագրության համակարգի ներդրումը։ Այս ծրագիրը, ըստ փաստաթղթի, պետք է իրականացվի առաջիկա 5 տարում։ Այս մասին ասվում է կառավարության ծրագրի նախագծի այն բաժնում, որտեղ ներկայացված են գործադիրի 4 հիմնական խնդիրները։
Դրանց թվում է նաև հուսալի ենթակառուցվածքների զարգացումը և հասանելիության ընդլայնումը, որը բաժանված է հետևյալ ենթախնդիրների․
- Հայաստանի Հանրապետության ճանապարհների որակի շարունակական բարձրացումը, ճանապարհաշինարարական աշխատանքների որակի ապահովման միջազգային ստանդարտներին համապատասխանող համակարգի և ճանապարհների պահպանման ու ընթացիկ շահագործման ավտոմատ հսկողական համակարգի ներդրումը.
- վերականգնվող էներգետիկ և էներգախնայող համակարգերի զարգացումը.
- ջրային համակարգերի կառավարման արդիականացումը և ոռոգման համակարգերի արդիականացմանն աջակցության ծրագրերի իրականացումը.
- գյուղատնտեսության ապահովագրական համակարգի ներդրումը։