fbpx
Հասարակություն

Հիշեցում՝ կապված գազաբալոնների լիցքավորման պայմանների հետ

ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունից քաղաքացիներին հիշեցնում են, որ օգոստոսի 1-ից տրանսպորտային միջոցների վրա տեղադրված գազաբալոնները չեն լիցքավորվի, եթե գազաբալոնը տեղադրված կամ վկայագրված չէ լիցենզավորված կազմակերպության կողմից:

«Եթե ձեր կողմից շահագործվող տրանսպորտային միջոցը աշխատում է կամ վերասարքավորված է սեղմված բնական կամ հեղուկացված նավթային գազով աշխատող համակարգով, հորդորում ենք մինչև օգոստոսի 1-ն իրականացնել գազաբալոնների վկայագրում։

Երևանում և մարզերում այս պահին գործում է արդեն 20 լիցենզավորված կազմակերպություն»,- ասված է հաղորդագրության մեջ:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ