fbpx
Հասարակություն

Հայաստանը շարունակում է Ադրբեջանի հետ բանակցությունները 3 հայ զինծառայողների մարմինները գտնելու ուղղությամբ

zinvor marmin

2021 թվականի սեպտեմբերի 13-ին ադրբեջանական ագրեսիայի հետևանքով զոհված հայ զինծառայողներից երեքի մարմինների գտնվելու վայրը հայտնի չէ. ադրբեջանական կողմից հետ բանակցություններ են տարվում նրանց մարմինները գտնելու և դուրս բերելու ուղղությամբ:

Լրագրողների հետ զրույցում այս մասին ասել է ՀՀ պաշտպանության փոխնախարար Արման Սարգսյանը։

«Հստակ վայրը պարզելու և նրանց մարմինները դուրս բերելու ուղղությամբ իրականացվում են աշխատանքներ։ Հնարավոր ամեն ինչ արվում է, ընդհուպ մինչև ադրբեջանական կողմի հետ բանակցությունների միջոցով զոհված զինծառայողների դիերը դուրս բերելու համար»,- ասաց Սարգսյանը:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ