Մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի այսօրվա նիստին մասնակցող ՀՀ արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանը խոսել է այն մասին, թե ինչ խնդիրներ ունեն ՀՀ ՔԿՀ-ները:
«Հիմնական խնդիրներից է ՔԿՀ-ների ծանրաբեռնվածությունը: 2018 թվականին ձևավորված կառավարությունն իր առջև խնդիր է դրել լուծել գերծանրաբեռնվածության խնդիրը: Մենք 5300-ի չափ լրակազմ ունենք ՔԿՀ-ներում, կարող ենք այդքան դատապարտյալ և կալանավոր պահել, այս պահին ՔԿՀ-ներում 2200-ի չափ դատապարտյալ կա: Կարող եմ կոնկրետ ասել՝ այս պահի դրությամբ 2266 կալանավոր և դատապարտյալ կա, որոնցից 963-ը կալանավոր են, 1303-ը՝ դատապարտյալ: Այս պահի դրությամբ հացադուլ է իրականացնում 10 դատապարտյալ, 2-ը «Արմավիր» ՔԿՀ-ում են, մեկը՝ «Արթիկ»-ում, մեկը «Վանաձոր» ՔԿՀ-ում և 6-ը «Նուբարաշեն» ՔԿՀ-ում»,-ասել է արդարադատության նախարարը:
Ըստ Արտակ Զեյնալյանի`ի հայտ են բերվել կտրող-ծակող 27 գործիքներ: Ոգելիչ խմիչքներ չեն հայտնաբերվել: Հայտնաբերումներ են եղել նաև բջջային հեռախոսների մասով: Ինչ վերաբերում է քաղաքացիական հիվանդանոցներում բուժվողներին, ապա նրանց թիվը 8 է:
![](https://azat.tv/wp-content/uploads/2022/09/azattvlogoblack.png)