Հայաստանի Հանրապետության սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինը դադարեցրել է Հրազդանում գործող հացի արտադրամասի գործունեությունը։
- «Ճանապարհ» ՍՊԸ-ն շրջակա միջավայրին շուրջ 3,5 միլիոնի վնաս է հասցրել
- Գյումրիի հագուստի սրահում կնոջ դի է հայտնաբերվել․ կա ձերբակալված
«ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի Կոտայքի մարզային կենտրոնի տեսուչները վերահսկողական միջոցառումներ են իրականացրել անհատ ձեռնարկատեր Նարինե Հայրապետյանին պատկանող հացի արտադրամասում (քաղաք Հրազդան) և հայտնաբերել սանիտարահիգիենիկ նորմերի խախտումներ:
Մասնավորապես՝ արտադրամասի պատերը մաքուր չեն եղել, ունեցել են նորոգման կարիք, սենքերը տեղակայումը չի բացառել հումքի, պատրաստի սննդամթերքի, անձնակազմի և հաճախորդների հանդիպակաց ուղիների և խաչվելու հոսքայնությունը, արտադրամասը ապահովված չի եղել հանդերձարանով:
Արտադրամասի արտադրական գործունեությունը կասեցվել է, խախտումների վերացման համար սահմանվել է ժամկետ», – ասված է ՍԱՏՄ-ի տարածած հայտարարության մեջ: