«Ճանապարհ» ՍՊԸ-ն շրջակա միջավայրին շուրջ 3,5 միլիոնի վնաս է հասցրել-Azat TV
Էկո
12:24 29/12/2021

«Ճանապարհ» ՍՊԸ-ն շրջակա միջավայրին շուրջ 3,5 միլիոնի վնաս է հասցրել

ԲԸՏՄ-ի Facebook-ի էջում պաշտոնական հաղորդագրություն է տարածվել այն մասին, որ «Ճանապարհ» ՍՊԸ-ն իրականացրած գործունեության ընթացքում վնաս է հասցրել շրջակա միջավայրին։

«Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի աշխատակիցները ճանապարհաշինարարական գործունեություն ծավալող «Ճանապարհ» ՍՊԸ-ում իրականացրել են ստուգում և հայտնաբերել, որ ընկերությունն ընդերքօգտագործման բոլոր ձևերի աշխատանքների ընթացքում չի պահպանել և չի վարել երկրաբանական ու մարկշեյդերական փաստագրություն։

Գերազանցել է սահմանային թույլատրելի արտանետումների չափաքանակները։

Արտանետել է 12.579 տոննա անօրգանական փոշի։

«Ճանապարհ» ՍՊԸ-ի տնօրենին ներկայացվել է 3.336.720 ՀՀ դրամի չափով շրջակա միջավայրին հասցված վնասի հատուցման պահանջ, նաև նշանակվել է վարչական տուգանք, ընդհանուր՝ 300.000 ՀՀ դրամի չափով», – ասված է ԲԸՏՄ-ի տարածած հաղորդագրությունում։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ