Գյումրիի հագուստի սրահում կնոջ դի է հայտնաբերվել․ կա ձերբակալված-Azat TV
Իրավական
12:16 29/12/2021, 12:16

Գյումրիի հագուստի սրահում կնոջ դի է հայտնաբերվել․ կա ձերբակալված

Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի Շիրակի մարզային քննչական վարչությունում ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 2-րդ մասի 8-րդ կետի հատկանիշներով հարուցված քրեական գործի շրջանակներում իրականացվում են քննչական և դատավարական այլ գործողություններ՝ Գյումրի քաղաքի 63-ամյա բնակչուհու սպանության հանգամանքները պարզելու ուղղությամբ:

«Դեպքի վերաբերյալ ահազանգն ստացվել է «Գյումրու շտապ բուժական օգնություն» ՓԲԸ-ից 2021թ. դեկտեմբերի 28-ին՝ ժամը 13:50-ին, որով ՀՀ ոստիկանության Կումայրիի բաժինը տեղեկացվել է, որ Գյումրի քաղաքի Բագրատունյաց փողոցում գործող հագուստի սրահում հայտնաբերվել է կնոջ դի:

Անմիջապես դեպքի վայր մեկնած քննչական-օպերատիվ խմբի կողմից կատարված դեպքի վայրի զննությամբ նշված հագուստի սրահի հատակին հայտնաբերվել է Գյումրի քաղաքի 63-ամյա բնակչուհու դիակը՝ պարանոցի առաջնային մակերեսին հորիզոնական կտրած վերքերով:

Նախաքննության ընթացքում կատարվել է դեպքի վայրի, դիակի զննություն, վերցվել են նմուշներ, հարցաքննվել են մի շարք անձինք, նշանակվել է դիակի դատաբժշկական փորձաքննություն, կատարվել են առգրավումներ:

Ձեռնարկված անհետաձգելի միջոցառումների արդյունքում պարզվել է ենթադրյալ հանցագործությունը կատարած անձի ինքնությունը, ով Երևան քաղաքի՝ 1971թ. ծնված բնակիչ է: Վերջինս ձերբակալվել է՝ 63-ամյա կնոջ սպանության կասկածանքով և տվել է ինքնախոստովանական ցուցմունք։

Նախաքննությունը շարունակվում է», – ասված է ՔԿ-ի պաշտոնական հաղորդագրության մեջ:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ