Հուլիսի 9-ին Արցախի արտակարգ իրավիճակների նախարարությունը հաղորդագրություն է տարածել, որում հայտնում է, որ Ադրբեջանի կողմից օկուպացված շրջանից տարհանվել է ևս 3 աճյուն։
«Զոհված զինծառայողների աճյունների որոնումներն այսօր փրկարարական մեկ ջոկատով իրականացվել են Հադրութի շրջանում։
Աշխատանքների ընթացքում հայտնաբերվել և Ադրբեջանի կողմից օկուպացված շրջանից տարհանվել է ևս 3 աճյուն։

Նրանց ինքնությունը կհաստատվի դատաբժշկական փորձաքննությունից հետո։
Նշենք, որ զինադադարից հետո մինչ օրս, Արցախի վերահսկողությունից դուրս մնացած տարածքներից հայտնաբերվել է 1601 աճյուն»,-ասվում է հաղորդագրության մեջ։

