fbpx
Աշխարհ

Բուլղարիայում ընտրությունների 2-րդ փուլում հաղթում է գործող նախագահը

Բուլղարիայում ավարտվում է նախագահական ընտրությունների 2-րդ փուլի ձայների հաշվարկը։ Ընտրությունները կայացել են կիրակի։

Այս մասին հայտնում է TASS-ը։

Նշվում է, որը այս փուլում հաղթում է երկրի գործող նախագահ Ռումեն Ռադևը, ով, ըստ 99 տոկոսից ավել ձայների հաշվարկի, հավաքել է ձայների 66,67 տոկոսը (1 532 412 մարդ)։ Իսկ նրա մրցակից Անաստաս Գերջիկովի օգտին քվեարկել է ընտրողների 31,85 տոկոսը (732,035 մարդ)։ Իսկ 1,48 տոկոսը քվեարկել է բոլորին դեմ։

Ձայների հաշվարկը կավարտվի այսօր։

Նշվում է, որ ընտրություններն անցել են առանց լուրջ խախտումների։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ