Զինեդին Զիդանը խոսել է «Ռեալի» դարպասապահների մասին:
«Լուկա՞ն, դա ոչինչ չի փոխում:
Նրանք, ովքեր ինձ գիտեն, տեղյակ են, որ Լուկան այստեղ գտնվում է արժանիորեն: Նա 16 կամ 17 տարեկանից «Ռեալում» է, ինչպես Կարվախալն ու մյուսները: Ինձ համար միևնույն է, որ որոշ մարդիկ փորձում են այդ փաստը կապել անձնական հարաբերությունների հետ:
Ի՞նչ կլինի դարպասապահների հետ, դա կախված է նրանից, թե ով կլինի թիմում հաջորդ մրցաշրջանում: Մենք երեք հիանալի դարպասապահ ունենք ու մրցաշրջանը կավարտենք նրանց հետ, այնուհետև կտեսնենք, թե ինչ կլինի:
Այժմ ես կարող եմ վստահեցնել, որ հաջորդ մրցաշրջանում մենք դարպասապահների խնդիրը չենք բարձրացնի: Հաջորդ տարի ամեն ինչ հստակ կլինի»,-Զիդանի խոսքը մեջբերում է Marca-ն:
Հիշեցնենք, որ Լա Լիգայի վերջին հանդիպման ժամանակ «Ռեալի» դարպասը պաշտպանել է Լուկա Զիդանը: