fbpx
Սպորտ

Հաջորդը Ֆերգյուսոնն է. Պորյե

MMA-ի ամերիկացի բռնցքամարտիկ Դասթին Պորյեն, որը տիտղոսի համար սեպտեմբերի 7-ին մենամարտ կանցկացնի UFC վարկածով չեմպիոն, թեթև քաշային Խաբիբ Նուրմագոմեդովի հետ: Պորյեն կարծում է, որ չեմպիոնական գոտու համար հաջորդը պայքարելու է Թոնի Ֆերգյուսոնը:

«Հաջորդը պետք է լինի Թոնի Ֆերգյուսոնը, 100 տոկոսով: Ես ոչ մի վայրկյան չեմ կասկածում, Թոնին հաջորդն է», – Պորյեի խոսքերն է մեջբերել MMA Junkie-ն:

Ավելի վաղ Ֆերգյուսոնը բազմիցս ասել է, որ չեմպիոնական մենամարտի հույս ունի: Բայց Թոնին անձնական բնույթի խնդրի պատճառով երկարատև բացակայությունից հետո, միայն վերջերս է վերադարձել UFC՝: Ֆերգյուսոնի կինը հայտարարել էր, որ ամուսինը հոգեկան խնդիրներ ունի։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ