Մարությանի հանդեպ հակակրանք չկա, ուղղակի բախվել են 2 ինստիտուտներ․ Գալջյան

Հրապարակող՝

Armen Galjyan

Ընթանում է Երևանի ավագանու արտահերթ նիստը, որի օրակարգում քաղաքապետ Հայկ Մարությանին անստահություն հայտնելու հարցն է։

«Իմ քայլը» խմբակցության ղեկավար Արմեն Գալջյանը ներկայացրեց նախագիծը, նշելով, որ խնդիրն անձնավորված չէ։

Գալջյանը շնորհակալություն հայտնել Մարությանին ու ասաց, որ 3 տարիների ընթացքում ի նպաստ Երևանի բազմաթիվ գործեր են արվել ու գրանցվել են բազմաթիվ կարևոր արդյունքներ։

Խմբակցության ղեկավարը մեծ ցանկություն հայտնեց, որ ելույթները չլինեն անձնավորված։

Նա ասաց, որ ճգնաժամ էր առաջացել 2 ինստիտուտների միջև ու տեղի էր ունեցել բախումը և նման քայլը անհրաժեշտություն էր ստեղծված իրավիճակում։

Նրա խոսքով՝ Մարությանի անձի նկատմամբ հակակրանք չկա ու չկա որևէ անձնային խնդիր։ Գալջյանը նշեց, որ քաղաքապետի կուսակցությունից դուրս գալը պատճառ է հանդիսացել ճգնաժամի ստեղծման, ոչ թե բուն դուրս գալն է պատճառը տվյալ պրոցեսի։

Նա ընդգծեց, որ տվյալ որոշմամբ կուսակցական խնդիր չի լուծվում, այլ լուծվում է քաղաքի առաջիկա 2 տարիների արդյունավետ կառավարման հարցը։

Ամենաթարմ