Հակամարտությունը սկսվել է հայերի դեմ գործած հանցանքներից. Վլադիմիր Պուտին

Ամենադիտվածներ

Հակամարտությունը սկսվել է հայերի դեմ գործած հանցանքներից. Վլադիմիր Պուտին

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն այսօր ասել է, որ հակամարտությունը Լեռնային Ղարաբաղում սկսվել է հայ ժողովրդի դեմ գործած հանցագործություններից:

Այսօր ելույթ ունենալով «Վալդայ» քաղաքագիտական ակումբի հանդիպմանը, Ռուսաստանի նախագահն ասել է.

«Այս հակամարտությունը սկսվեց ոչ թե որպես միջպետական հակամարտություն եւ տարածքների համար պայքար, այն սկսվեց էթնիկ դիմակայությունից: Ցավոք, սա փաստ է. Սումգայիթում, ապա Լեռնային Ղարաբաղում հայ ժողովրդի դեմ դաժան հանցագործություններ էին իրագործվել: Եվ այս ամենը մենք պետք է հանրագումարում հաշվի առնենք»:

Միևնույն ժամանակ, նշել է Պուտինը, «այն իրավիճակը, երբ Ադրբեջանի տարածքի զգալի մասի կորսված է, չի կարող հավերժ շարունակվել»:

«Երկար տարիներ Ռուսաստանը առաջարկում էր կարգավորման ամենատարբեր տարբերակներ՝ պատմական երկար ժամանակահատվածի համար իրավիճակը կայունացնելու համար: Դա մերձեցմանն ուղղված լարված աշխատանք էր: Որոշ պահերին թվում էր, թե ահա մի քիչ էլ, եւս մեկ քայլ, և մենք լուծում կգտնենք: Ցավոք, դա տեղի չունեցավ, և այսօր մենք ունենք հակամարտություն իր ամենավատ դրսևորմամբ», – ասել է Ռուսաստանի նախագահը:

«Ես շատ սերտ կապի մեջ եմ նախագահ Ալիևի և վարչապետ Փաշինյանի հետ: Ես նրանց հետ օրը մի քանի անգամ հեռախոսով եմ խոսում: Օրական մի քանի անգամ», – շեշտել է Պուտինը:

Խոսելով ԱՄՆ պետքարտուղարի հետ Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների առաջիկա հանդիպման մասին ՝ Պուտինը հույս է հայտնել, որ «մեր ամերիկացի գործընկերները կաշխատեն մեզ հետ համերաշխ և կօգնեն այս հարցի կարգավորմանը»:

Ռուսաստանի նախագահը նաև ասել է, որ «մեր տվյալների համաձայն, ղարաբաղյան հակամարտության գոտում զոհվածների ընդհանուր թիվը մոտենում է 5 հազարին»:

|
Խմբագրական ներդրում:Ազատ TV Խմբագրություն
|
Հրատարակիչ:Ազատ TV

Ամենաթարմ

}// Handle language redirects const langLink = e.target.closest(".azat-switcher-item a"); if (langLink) { e.preventDefault(); e.stopPropagation();const origin = window.location.origin; const path = window.location.pathname; const lang = langLink.getAttribute("data-lang");// Determine current active language of the page: let currentLang = "am"; if (path.startsWith("/en/") || path === "/en") { currentLang = "en"; } else if (path.startsWith("/ru/") || path === "/ru") { currentLang = "ru"; }let newPath = path;if (currentLang === "en" && lang === "ru") { newPath = path.replace("/en/", "/ru/"); } else if (currentLang === "ru" && lang === "en") { newPath = path.replace("/ru/", "/en/"); } else if (currentLang === "en" && lang === "am") { newPath = path.replace("/en/", "/"); } else if (currentLang === "ru" && lang === "am") { newPath = path.replace("/ru/", "/"); } else if (currentLang === "am" && lang === "en") { newPath = "/en" + path; } else if (currentLang === "am" && lang === "ru") { newPath = "/ru" + path; }window.location.href = origin + newPath; } }); })();