Հակամարտության սրման պատճառով 1,5 միլիոն պաղեստինցի լքել են Գազայի հատվածը

Ամենադիտվածներ

Arsen Harutyunyan

Վերջին 24 ժամվա ընթացքում իսրայելական հրթիռակոծության հետևանքով զոհվել է 266 մարդ, այդ թվում՝ 117 երեխա։ Այս մասին հայտնում է «ՌԻԱ – նովոստին», հղում կատարելով Պաղեստինի առողջապահության նախարարությանը։

Հոկտեմբերի 7-ին վերսկսված հակամարտության սկզբից ի վեր Գազայում զոհերի թիվը հասել է 4385 -ի:

Անկլավի իշխանությունները հայտնել են նաև, որ հակամարտության սրման պատճառով իրենց տները լքել են 1,5 միլիոն պաղեստինցի։

|
Խմբագրական ներդրում:Ազատ TV Խմբագրություն
|
Հրատարակիչ:Ազատ TV

Ամենաթարմ