ՀՀ պաշտպանության նախարարությունը հայտնում է, որ ապրիլի 6-ին 1-ին զորամիավորման հակաօդային պաշտպանության հրամանատարական կետի անձնակազմի հետ անցկացվել են ուսումնական վարժանքներ։
Պարապմունքների ընթացքում ստուգվել են զինծառայողների մասնագիտական պատրաստվածության աստիճանը, հետախուզական և կրակային խնդիրների կատարման ունակությունները, ինչպես նաև օդային հարվածների հակազդման ժամանակ մարտական հաշվարկների աշխատանքը։