Անկարան նպատակ ունի իրականացնել Ֆրանսիայի և Իտալիայի հետ հակաօդային պաշտպանության համակարգերի արտադրություն

Թուրքիայի պաշտպանության նախարար Հուլուսի Աքարը երեքշաբթի ասել է, որ առաջիկա օրերին դրական զարգացումներ է ակնկալում Ֆրանսիայի և Իտալիայի հետ SAMP-T հակաօդային պաշտպանության համակարգերի համատեղ արտադրության նախագծի իրականացման հարցում։

«SAMP-T հրթիռային նախագծի հարցով մեր նախագահը (Ռեջեփ Թայիփ Էրդողանը – նշում է ՏԱՍՍ-ը) զրուցել է Ֆրանսիայի նախագահի (Էմանուել Մակրոնի) և Իտալիայի վարչապետի (Մարիո Դրագիի) հետ։ Գործընկերների հետ այժմ ընթանում են եռակողմ հանդիպումներ։Մեր գնահատականներով, մոտ օրերս կարելի է դրական զարգացումներ սպասել»,- Habertürk հեռուստաալիքին տված հարցազրույցում ասել է Թուրքիայի պաշտպանության նախարարության ղեկավարը։

Ավելի վաղ հաղորդվել էր, որ Թուրքիան բանակցություններ է վարում Ֆրանսիայի և Իտալիայի հետ SAMP-T հակաօդային պաշտպանության համակարգերի համատեղ արտադրության շուրջ։ Չի բացառվել նախագիծը Թուրքիայում իրականացնելու հնարավորությունը։

 

Ամենաթարմ