fbpx
Իրավական

Հակառակ վարկածինել եմ ծանոթ՝ Հարությունյանին սպանել են, որ Մարտի 1-ի համար ցուցմունք չտա․ Ալեն Սիմոնյան

ՀՀ ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանն այսօր լրագրողների հետ զրույցում խոսել է նախկին ոստիկանապետ Հայկ Հարությունյանի ինքնասպանության միջադեպին։ Նա պատասխանել է այն հարցին, թե ինքը կապ տեսնու՞մ է ինքնասպանության, մարտի 1-ի գործի և քաղաքական վերջին զարգացումների միջև։

«Շուտ է հիմա որևիցե եզրակացություն անել, որովհետև նախաքննություն է ընթանում, կա անձ, որին հրավիրել են, պետք է բացատրություն տա, թե ինչի մասին է ընդհանրապես խոսքը: Շատ ցավալի դեպք է:

Իշխանության ճնշո՞ւմ…մենք այսքան ժամանակ չենք դրսևորել մեզ՝ որպես իշխանություն, որը կարող է մարդ սպանի, մարդ ծեծի կամ մարդուն այդ օրի հասցնի: Առավել ևս՝ իրավապահ մարմինների պարագայում: Ես հակառակ վարկածին էլ եմ ծանոթացել՝ սպանել են, որ չգնա, ցուցմունք չտա Մարտի 1-ի համար: Չի կարելի հիմա գնալ այդ ճանապարհով: Պետք է սպասել, տեսնել ինչ կլինի, խոսքը մարդու կյանքի մասին , պետք է զգույշ լինենք»:

Հիշեցնենք, որ անցած գիշեր առանձնատան հյուրասենյակում հայտնաբերվել էր Հարությունյանի դին։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ