ԱԽ նիստում Օնիկ Գասպարյանն ասել է, որ հակառակորդը չունի առաջխաղացում․ Փաշինյան

Հրապարակող՝

Մեծ հարց է՝ գաղափարական ընդդիմադիրները կնստե՞ն կլոր սեղանի շուրջ իշխանությունների հետ, թե՞ ոչ

Ամենադիտվածներ

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր ԱԺ-ում անդրադարձել է ԳՇ նախկին պետ Օնիկ Գասպարյանի այն հայտարարությանը, որ ինքը (Գասպարյանը) պատերազմի 4-րդ օրը՝ ԱԽ նիստի ժամանակ, ներկայացրել է հայկական կողմի կորուստներն ու առաջարկել, որ պատերազմը 2-3 օրվա ընթացքում դադարեցվի։

Փաշինյանը նշել է, որ Գասպարյանի՝ նոյեմբերի 17-ի հայտարարության այդ կետը չի համապատասխանում իրականությանը։

Վարչապետի խոսքով՝ Գասպարյանը նման բան չի ասել, ու դա արձանագրված է ձայնագրությամբ։ Փաշինյանի հավաստմամբ՝ ԱԽ նիստում Գասպարյանն ասել է, որ հակառակորդը ոչ մի առաջխաղացում չունի և բանակը, ԶՈւ-ն կատարում են իրենց առաջադրանքները։

Ամենաթարմ