ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի Լիտվայի վարչապետի հետ համատեղ մամուլի ասուլիսի ընթացքում խոսեց ԼՂ հարցի կարգավորումից ու գերիների վերադարձից։
Նա ասաց, որ ըստ տրամաբանության Հայաստանի և Ադրբեջանի միջև տրնասպորտային ճանապարհները պիտի բացված լինեին կամ էլ լինեին բացման շեմին, բայց մինչ այժմ դա արված չէ, որովհետև երբեմն արվում են մեկնաբանություններ, որոնք հակասում են կոմունիկացիաների բացման վերաբերյալ նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությանը։
Փաշինյանն ընդգծեց նաև, որ նշված եռակողմ հայտարարության մեջ նաև խոսվում է պահվող բոլոր ռազմագերիների, պատանդների ու պահվող այլ անձանց վերադարձի մասին, որը մինչ այժմ կատարված չէ, և սրա կատարումը կստեղծի դրական ֆոն՝ սահմանների դեմարկացիայի-դելիմիտացիայի, տարածաշրջանային կոմունիկացիաների, ԼՂ համապարփակ և քաղաքական կարգավորման շուրջ տարվող բանակցությունների արդյունավետ լինելու համար։