fbpx
Աշխարհ

Եվրապական երկրների ցանկը, որոնք ամառային արձակուրդներին ընդառաջ բացել են սահմանները

Համաճարակի պատճառով տևական ժամանակ արգելափակված երկրները սկսում են վերաբացել իրենց սահմանները։ Այդ պետությունների կառավարությունները գնահատելով իրենց երկրներում տիրող կորոնավիրուսյան իրավիճակն ու հնարավորությունները, իրականացնում են քայլեր, որոնք կնպաստի զբոսաշրջիկների մուտքն իրենց երկիր։

Ամբողջ Եվրոպայում սահմանային իրավիճակը գտնվում է անկանոն իրավիճակում, յուրաքանչյուր երկիր պարտադրում է իր օրենքներն ու սահմանների վերաբացման ժամանակացույցը:

Հաշվի առնելով այս ամենը, euronews-ը կազմել է տարբեր երկրների սահմանների բացման ուղեցույց։

Ալբանիա

Կոմերցիոն բնույթի առևտրային թռիչքները այստեղ սկսվել են հունիսի 15-ից։

Այս պահին Եվրամիության անդամ պետությունների բոլոր քաղաքացիաները կարող են ազատորեն մուտք գործել Ալբանիայի տարածք։

Երկրի տարածք կարող են ժամանել Գերմանիայից, Իտալիայից, Մեծ Բրիտանիայից, Սերբիայից, Ավստրիայից, Հունաստանից և Թուրքիայից:

Նախատեսվում է, որ բոլոր անցակետերում կիրականացվի ուղևորների ջերմաչափվում և ախտահանում։ 37․5 °C-ից բարձր ջերմաստիճան ունեցող յուրաքանչյու ոք բժշկական քննություն կանցնի։ Ավելի մանրամասն՝ այստեղ։

Ավստրիա

Հունիսի 4-ին Ավստրիան բացեց իր ցամաքային սահմանները Գերմանիայի, Շվեյցարիայի, Լիխտենշտեյնի, Սլովակիայի, Սլովենիայի, Հունգարիայի և Չեխիայի հետ:

Իտալիայի հետ սահմանը վերաբացվել էր դեռ հունիսի 16-ին, սակայն Լոմբարդիայի վարչական շրջանի համար կտրվի հավելյալ ճանապարհորդական նախազգուշացում:

Եվրամիության երկրների մեծ մասի համար սահմանափակումներ չկան, բացառությամբ՝ Մեծ Բրիտանիայից, Շվեդիայից, Իսպանիայից և Պորտուգալիայից ժամանող զբասաշրջիկների համար, ովքեր դեռ պետք է շարունակեն ներկայացնել բշժկական վկայագիր և ինքնամեկուսացվեն։

Մարդիկ ովքեր ժամանում են Ավստրիա ցանկացած այլ երկրից պետք է ունենան բշժկական վկայագիր այն մասին, որ իրենց տեստի արդյունքը բացասական է։ Այն պետք է ունենա առավելագույնը 4 օրվա վաղեմություն։

Օդային տարածք մուտքն արգելվում է Շենգենյան գոտու սահմաններից դուրս գտնվող երկրների այցելուների համար։

Բելգիա

Վերաբացվել են Եվրամիության, ինչպես նաև Մեծ Բրիտանիայի և Շենգենյան չորս այլ երկրների (Շվեյցարիա, Լիխտենշտեյն, Իսլանդիա և Նորվեգիա) հետ սահմանները: Այստեղ չկա բշժկական վկայագրի կամ ինքնամեկուսացման անհրաժեշտություն։

Վերոնշյալ երկրներից դուրս գտնվող պետությունների հետ թռիքները սահմանափակված են մինչ հուլիսի 1-ը։

Բոսնիա և Հերցեգովինա

Սահմանը ներկայումս բաց է միայն հարևան Խորվաթիայի, Չեռնոգորիայի և Սերբիայի քաղաքացիների համար։ Այլ ժամանումներ թույլատրված չեն, սակայն կան որոշ բացառություններ, ներառյալ բեռնափոխադրողները, երկրի քաղաքացիներն ու դիվանագիտական ներկայացուցչությունները։

Բուլղարիա

Հունիսի 1-ին Բուլղարիան իր սահմանները բացեց ԵՄ երկրների ՝ Մեծ Բրիտանիայի, Սան Մարինոյի, Անդորրայի, Մոնակոյի, Վատիկանի, Սերբիայի և Հյուսիսային Մակեդոնիայի քաղաքացիների, ինչպես նաև այն բժշկական աշխատողների համար, ովքեր հանդիսանում են Բուլղարիայի քաղաքացիներ՝ այդ թվում նրանց ընտանիքի անդամների, այս մասին հրապարակել է կառավարությունն իր պաշտոնական կայք-էջում։

Խորվաթիա

Հունիսի 25-ին Խորվաթիան վերանայել է իր սահմանների վերաբացման հարցը, Հյուսիսային Մակեդոնիայի, Սերբիայի, Կոսովոյի և Բոսնիայի ճանապարհորդների համար՝ երկրում կորոնավիրուսի նոր փուլի տարածման պատճառով։

Սահմանները մնում են բաց ԵՄ անդամ պետություններից, ինչպես նաև Մեծ Բրիտանիայից ժամանող այցելուների համար, առանց կարանտինի որևէ անհրաժեշտության։

Մայիսի կեսերից Խորվաթիան սկսեց բացել իր սահմանները այլ երկրների այցելուների համար, բացառությամբ Չեխիայի, Հունգարիայի, Ավստրիայի, Էստոնիայի, Լատվիայի, Լիտվայի, Լեհաստանի, Սլովենիայի, Գերմանիայի և Սլովակիայի քաղաքացիների։

Կիպրոս

Շուրջ 3 ամիս արգելափակումից հետո Կիպրոսը հունիսի 9-ից վերաբացել է իր սահմանները։

Իշխանությունը ստեղծել է ճանապարհորդողների 2 տեսակ

Ա կարգի երկրներից ճանապարհորդներ – նրանց վրա կարանտինային պայմանները չեն տարածվի, դրանք են՝ Ավստրիան, Բուլղարիան, Խորվաթիան, Չեխիան, Դանիան, Էստոնիան, Ֆինլանդիան, Գերմանիան, Հունաստանը, Հունգարիան, Լատվիան, Լիտվան, Լյուքսեմբուրգը, Մալթան, Նորվեգիան, Սլովակիան, Սլովենիան, Շվեյցարիան:

Բ կարգի երկրներից այցելուներ – նրանք պետք է ներկայացնեն բժշկական վկայագիր, որի վաղեմության ժամկետը պետք է լինի ոչ ուշ քան 3 օրը։ Այդ երկրներն են՝ Իսրայելը, Լեհաստանը և Ռումինիան։

ԵՄ անդամ մնացած պետություններին չի թույլատրվում մուտք գործել Կիպրոսի Հանրապետություն, բացառությամբ կառավարության կողմից հաստատված դեպքերի, որոնք հիմնականում վերաբերում են արտասահմանյան շուկայի 2 գլխավոր երկրներին՝ Ռուսաստանին և Մեծ Բրիտանիային։

Այնուամենայնիվ, ՄԵծ Բրիտանիա թռիչքները կարող են սկսվել հուլիսի կեսերից, իսկ մի քանի շաբաթ անց նաև Ռուսաստանի Դաշնություն։

ԱՄՆ-ի, Ֆրանսիայի, Իսպանիայի և Իտալիայի, ինչպես նաև Շենգենյան երկրների քաղաքացիների մուտքը դեռևս արգելվում է։

Չեխիա

Ավստրիայի և Գերմանիայի հետ սահմանները վերաբացվեցին հունիսի 5-ին, սպասվածից 10 օր շուտ: Մայիսի 27-ին երկիրը բացեց իր սահմանը Սլովակիայի և Հունգարիայի հետ, սակայն որոշ սահմանափակումներով:

ԵՄ մյու երկրները բաժանվել են տարբեր գույների, ըստ կորոնավիրուսի ռիսկի՝ կանաչ, նարնջագույն և կարմիր։

Հունիսի 15-ից Չեխիայի և ԵՄ կանաչ գույնի այցելուները (ներառում է՝ արևելյան և Բալթյան երկրները, Ֆինլանդիան և Նորվեգիան) կարողանում են ազատ տեղաշարժվել առանց որևէ սահմանափակման։

Նարնջայույն խմբի մեջ են Ֆրանսիան, Իտալիան և Իսպանիան, ովքեր երկիր մուտք գործելիս պետք է ունենան բշժկական վկայական։

Եվրոպայի երկու կարմիր երկրները Մեծ Բրիտանիան և Շվեդիան են, որտեղից ժամանողները պետք է հանձնեն կարոնավիրուսի համապատասխան տեստը։

Դանիա

Հունիսի 15-ից Դանիա կարող են ժամանել Գերմանիայի, Նորվեգիայի և Իսլանդիայի քաղաքացիները, սակայն համապատասխան հյուրանոցում անհրաժեշտ է լրացնել անձնական տվյալները։ Այլ երկրների քաղաքացիներին դեռևս չի թույլատրվում մուտք գործել Դանիա։

Էստոնիա

Մայիսի 15-ից Էստոնիայի սահմանները բաց են մերձբալթյան հարևանների հետ, իսկ ԵՄ մնացած երկրների, Շենգենյան շրջանի և Մեծ Բրիտանիայի հետ՝ հունիսի 1-ից։

«Զբոսաշրջության և բժշկական փաստաթղթերը ստուգվում են մուտքի կետերում», հայտնել են Էստոնիայի ԱԳՆ-ից: Նրանք, ովքեր գալիս են վարակվածության բարձր մակարդակ ունեցող երկրներից, ստիպված կլինեն երկու շաբաթ ինքնամեկուսանալ։

Ֆինլանդիա

Հունիսի 15-ից Ֆինլանդիան թույլատրել է Նորվեգիայից, Դանիայից, Իսլանդիայից, Էստոնիայից, Լատվիայից և Լիտվայից մուտք գործել իր երկիր, առանց որևէ պայմանի, սակայն կշարունակի սահմանային ստուգումներ իրականացնել Շվեդիայից ժամանած քաղաքացիաների համար։

Հուլիսի 13-ից կվերացվեն Գերմանիայի, Իտալիայի, Ավստրիայի, Հունաստանի, Շվեյցարիայի, Սլովակիայի, Սլովենիայի, Հունգարիայի, Լիխտենշտեյնի, Իռլանդիայի, Կիպրոսի և Խորվաթիայի համար սահմանափակումները։

Այս պահի դրությամբ բացառվում է թույլատրել մուտքը Ֆրանսիայից, Բելգիայից և Իսպանիայից, իսկ հուլիսի 10-ին նախատեսվող վերանայման արդյունքում կարող է այս երկրների ցանկը ավելանալ։

Շենգենյան տարածքում գտնվող երկրների ու Մեծ Բրիտանիայի քաղաքացիները կարող են մուտք գործել Ֆինլանդիա միայն աշխատանքի, ընտանիքի կամ այլ կարևոր պատճառով։

Ֆրանսիա

Հունիսի 15-ից ԵՄ անդամ երկրներից, ինչպես նաև Անդորրայից, Իսլանդիայից, Լիխտենշտեյնից, Մոնակոյից, Նորվեգիայից, Սան Մարինոյից, Շվեյցարիայից և Վատիկանից կարող են ազատ մուտք գործել, առանց որևէ պայմանի։ Սակայն Իսպանիայից և Մեծ Բրիտանիայից ժամանողները ցանկալի կլինի, որ որոշ ժամանակով ինքնամեկուսացվեն։

Իր խոսքում նախագահ Է․ Մակրոնը հայտնել է, որ այն երկրները ովքեր կարողանում են վերահսկել համաճարակային իրավիճակը, նրանք նույնպես հնարավորություն կունենան հուլիսի 1-ից մուտք գործել Ֆրանսիա

Գերմանիա

Հունիսի 15-ին Գերմանիան բացեց սահմանները ԵՄ-ի, Շվեյցարիայի, Նորվեգիայի, Իսլանդայի, Լիխտենշտեյնի և Միացյալ Թագավորության ճանապարհորդների համար: Սակայն մինչև օգոստոսի 31-ը պահպանելու է ԵՄ-ից դուրս գտնողվ երկրների համար որոշակի պայմանների կիրառումը։ Նրանց ովքեր մուտք կգործեն երկիր պետք է 14 օրով ինքնամեկուսանան։

Հունաստան

Հունաստանի Արտաքին գործերի նախարարությունը կիրակի օրը՝ մայիսի 31-ին, հրապարակեց սահմանների վերաբացման իր ծրագիրը, որն իր մեջ ներառում է երեք փուլ:

2-րդ փուլը սկսվեց հունիսի 15-ին․ երբ ԵՄ երկրներից, թռիչքները վայրէջք կատարեցին Աթենք և Սալոնիկ քաղաքներ։

Մինչև հունիսի 30-ը ճանապարհորդներն, ովքեր եկել են Իտալիայից, Իսպանիայից, Նիդեռլանդներից կամ Շվեդիայից, մեկ օր անցկացնելու են այդ օդանավակայաններում։ Թեստի բացասական պատասխանից հետո նոր հնարավորություն կունենան շարունակելու իրենց ուղևորությունը դեպի նշանակման վայր։

Ենթադրվում է, որ 3-րդ փուլը կսկսվի հուլիսի 1-ին։ Միջազգային չվերթների իրականացումը կթույլատրվի Հունաստանի բոլոր օդանավակայաններ, սակայն բոլոր ուևորները ժամանումից հետո ենթակա են թեստի հանձման։

«Որոշ երկրների վերաբերյալ լրացուցիչ սահմանափակումները կհայտարարվեն ավելի ուշ», – ասվում է Հունաստանի Արտաքին գործերի նախարարության հաղորդագրության մեջ:

Հուլիսի 1-ից ծովային տարածք մուտք գործելը նույնպես կթույլատրվի, սակայն կրկին թեստի հանձման պայմանով։

Հունգարիա

Հունգարիան հունիսի 12-ից բացեց իր սահմանը Ավստրիայի, Սլովակիայի, Խորվաթիայի, Չեխիայի, Սլովենիայի և Սերբիայի հետ` առանց կարանտինի անհրաժեշտության։

Իսկ բուլղարացիները կարող են մուտք գործել հատուկ պատճառաբանությամբ, ինչպիսիք են աշխատանքային գործունեությունը կամ պաշտոնական առաքելությունը։

Իսլանդիա

Հունիսի 15-ին Իսլանդիան բացեց իր սահմանները ԵՄ անդամ պետությունների և Մեծ Բրիտանիայի ճանապարհորդների համար: Նրանք՝ ժամանելուն պես, հանձնում են թեստեր, որի պատասխանները ստանում են բջջային հեռախոսի միջոցով՝ հատուկ ներբեռնված հավելվածով։ Թեստի արժեքը 2005 թվականից հետո ծնվածների համար, երկու շաբաթ կլինի անվճար, այնուհետև՝ հուլիսի 1-ին կարժենա 100 եվրո։

Իռլանդիա

Ներկայումս Իռլանդիայի առողջապահական մարմինները պահանջում են, որ Իռլանդիա մուտք գործելուց հետո (բացառությամբ Հյուսիսային Իռլանդիայի) 14 ժամ ինքնամեկուսանան՝ ներառյալ Իռլանդիայի քաղաքացիները։

Իտալիա

Հունիսի 3-ին Իտալիան իր սահմանները բացեց ԵՄ-ի, Մեծ Բրիտանիայի, Շենգենյան շրջանի, Անդորրայի, Մոնակոյի, Վատիկանի և Սան Մարինոյի քաղաքացիների համար։

Վերոնշյալ երկրներից ժամանած քաղաքացիները չեն ինքնամեկուսանալու, եթե վերջին 14 օրվա ընթացքում չեն եղել արտասահմանում։ Կառավարությունը չի թույլատրել երկրի տարբեր մարզերի ներկայացուցիչներին առանձին որոշումներ կայացնել, որակելով այն «հակասահմանադրական քայլ», ուստի սահմանափակման կանոնները նույն են ամբողջ երկրի համար։

Իսկ իտալական նավարկությունները դեռևս չեն գործում։

Ռուսաստան

Հունիսի 8-ից երկրի սահմանները մասամբ բացվել են, քանի որ կորոնավիրուսի զարգացումները նահանջել են։

Վարչապետ Միխայիլ Միշուստինը ասել է, որ արտասահման մեկնելը աշխատանքի, բժշկական կամ ուսումնական, ինչպես նաև հարազատների խնամքի նպատակներով թույլատրվելու է։ Նրա խոսքով օտարերկրացիները նույնպես հնարավորություն կունենան բժշկական օգնություն ստանալու համար մուտք գործել ՌԴ։

Սակայն մամլո քարտուղար Դմիտրի Պեսկովը լրագրողների հետ զրույցում նշեց, որ դեռ չկան հստակ ժամկետներ, միջազգային թռիչքների իրականացման համար, որոնք դադարեցվել էին մարտի վերջին։

Իսպանիա

Հունիսի 21-ին Իսպանիան վերաբացեց իր սահմանները ԵՄ անդամ երկրների, Շենգենյան շրջանի երկրների և Մեծ Բրիտանիայի ճանապարհորդողների համար:

Նրանցից ոչ մեկը ստիպված չի լինի ինքնամեկուսացվել։

Միակ բացառությունը Պորտուգալիան է, որը նախատեսում է իր սահմանները բացել հուլիսի 1-ին։

Ակնկալվում է, որ սահմանները դեպի ԵՄ անդամ չհանդիսացող երկրների համար կվերաբացվեն հուլիսի 1-ից:

Մեծ Բրիտանիա

Երկրի սահմանները ներկայումս բաց են: Հունիսի 8-ից արտերկրից ժամանած այցելուները պարտավոր են 14 օր ինքնամեկուսանալ։

Ինչպես մյուս երկրներում, այստեղ ևս որոշ մասնագիտությունների տեր մարդիկ ազատված են այդ կանոններից, ինչպիսիք են առողջապահական ոլորտի աշխատողները, ովքեր ճանապարհորդում են արտերկրում բուժօգնություն իրականացնելու նպատակով։

Կառավարության հայտարարմամբ, գործող հակահամաճարակային միջոցառումները վերանայվում են ամեն 3 շաբաթ անց։

Թուրքիա

Թուրքիան բացել է իր սահմանները օտարերկրյա ճանապարհորդների համար, բացառությամբ Իրանի հետ ցամաքային ճանապարհի: Ժամանողները պետք է անցնեն բժշկական ստուգումներ:

Սյուզի Չատյան

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ