ՀՀ Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Հակոբ Արշակյանը գրառում է կատարել Facebook-ում: Նախարարը հայտնել է, որ հանդիպում է ունեցել ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպանի հետ:
«ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Լին Թրեյսիի հետ մտքեր փոխանակեցինք համավարակով պայմանավորված իրավիճակի, բարձր տեխնոլոգիական ապագա զարգացումների ու հնարավոր մի շարք ուղղություններով փոխգործակցության հնարավորությունների շուրջ:
Անդրադարձանք երկուստեք կարևորվող՝
ներդրումների հեռանկարային հնարավորություններին,
կիբերանվտանգության օրակարգին,
թվայնացման գործընթացներին,
հայաստանյան ստարտափների էկոհամակարգի և Սիլիկոնյան հովտի հետ փոխգործակցության,
փորձագետների ներգրավման,
ամերիկյան PayPal, Youtube և Google հայաստանյան շուկայում հանդես գալու,
այլ ուղղությունների:
Պայմանավորվածություններ ձեռք բերեցինք փոխգործակցության հնարավոր ուղղությունների և ժամանակացույցի հետագա քննարկումների վերաբերյալ»,-ասվում է գրառման մեջ:
https://www.facebook.com/hakobarshakyanpage/posts/3765234283503252

