fbpx
ՏՏ

Հակոբ Արշակյանը Ժնևում մասնակցում է Տեղեկատվական հանրության համաշխարհային ֆորումին

Ժնևում ապրիլի 9-ին մեկնարկել է Տեղեկատվական հանրության համաշխարհային ֆորումը (WSIS), որին մասնակցում է նաև ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Հակոբ Արշակյանը:

«WSIS»-ը ավելի քան 170 երկրների հարյուրավոր ներկայացուցիչների, այդ թվում՝ նախարարների, ինչպես նաև համաշխարհային հեղինակավոր ընկերությունների և կազմակերպությունների ղեկավարների, հնարավորություն է տալիս փոխանակվելու տեղեկատվությամբ, կիսվելու գիտելիքներով և փորձով, հետևելու երևան եկող միտումներին, կերտելու սերտ համագործակցություն՝ հաշվի առնելով զարգացող տեղեկատվական հանրության կարիքներն ու պահանջները:

«WSIS 2019»-ի խորագիրն է՝ «Տեղեկատվական և կապի տեխնոլոգիաները՝ կայուն զարգացման նպատակներին հասնելու համար»:

Նստաշրջանի օրակարգում ելույթ կունենա ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Հակոբ Արշակյանը: Նախարարը կներկայացնի ՀՀ կառավարության որդեգրած քաղաքականությունը թվային կապի և տնտեսության տարբեր ճյուղերում, իրականացվող ծրագրերը և հետագա անելիքներն ու ակնկալիքները։

«WSIS»-ը տեղեկատվական և կապի տեխնոլոգիաների ոլորտում անցկացվող ամենախոշոր ամենամյա միջոցառումն է, որը կազմակերպում է Հեռահաղորդակցության միջազգային միությունը (ՀՄՄ)՝ ՄԱԿ-ի զարգացման ծրագրի, ՄԱԿ-ի առևտրի և զարգացման համաժողովի և ՅՈՒՆԵՍԿՕ-ի հետ համատեղ:

Այս մասին հայտնում է տրասնսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարության պաշտոնական կայքը։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ