Հայաստանի Հանրապետության Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Հակոբ Արշակյանը օրեր առաջ Դուբայում մասնակցություն է ունեցել արհեստական բանականության կոնֆերանսին։
Նա ֆեյսբուքյան իր էջում գրել է․
«Միջոցառման շրջանակներում ի թիվս այլ մասնակիցների ես նույնպես արժանացա արհեստական բանականության ոլորտում ներդրման համար մրցանակին»:
Արշակյանը մեկ այլ գրառմամբ նշել է, որ Դուբայի արհեստական բանականության կոնֆերանսին հայկական Chessify ընկերությունը հպարտորեն ներկայացրել է Հայկական պոտենցիալը արհեստական բանականության ոլորտում: Նախարարը նաեւ տեսանյութեր է հրապարակել:
https://www.facebook.com/hakobarshakyanpage/videos/2379283262331168/?v=2379283262331168