2019 թվականի աշխարհի և Եվրոպայի չեմպիոն, ծանրորդ Հակոբ Մկրտչյանն արժանացել է սպորտի վաստակավոր վարպետի կոչմանը:
Հրամանը ստորագրել է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Արայիկ Հարությունյանը:
«Նորանոր հաջողություններ եմ մաղթում Հակոբ Մկրտչյանին և մեր թիմին»,- գրել է Արայիկ Հարությունյանը ֆեյսբուքի իր էջում ու լուսանկար հրապարակել:
