Մյունխենի «Բավարիան» միացել է Դորտմունդի «Բորուսիայի» գոլահար Էրլինգ Հալանդի համար տրանսֆերային պայքարին։
Այս մասին հայտնում է Bild-ը։
Նշվում է, որ «Բավարիայի» ղեկավարությունը կապ է հաստատել Հալանդի գործակալ Մինո Ռայոլայի հետ ու քննարկել գործարքի հնարավորությունները։
Աղբյուրը ուշադրություն է դարձնում նաև այն հանգամանքի վրա, որ «Բավարիայի» հարձակվող Ռոբերտ Լևանդովսկու պայմանագրի ժամկետն ավարտվում է 2023 թվականին, իսկ մինչ այժմ ակումբն ու ֆուտբոլիստը բանակցություններ չեն սկսել պայմանագրի երկարաձգման շուրջ։