fbpx
Սպորտ

Հալանդը Հունաստանում ընթրիքի համար 500 հազար եվրո է ծախսել

Դորտմունդի «Բորուսիայի» հարձակվող Էրլինգ Հալանդը մեծ գումարներ է ծախսում՝ Հունաստանում իր հանգստի ընթացքում։

Այս մասին գրում է SportTime-ը։

Նշվում է, որ վերջին դեպքում 5-6 ժամվա տևած ընթրիքի ընթացքում Հալանդը ծախսել է կես միլիոն եվրո։

Ըստ աղբյուրի՝ նա միայնակ չի եղել։ Ընկերների հետ միասին նրանք պատվիրել են նաև 3 հատ Cristal Vintage շամպայն, որոնցից յուրաքանչյուրն արժե 70 հազար եվրո։

Նշվում է նաև, որ 21-ամյա Հալանդը 30 հազար էլ թեյավճար է թողել։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ