fbpx
Սպորտ

Պատրաստ եմ վայելել պահը․ Հալանդը՝ Լիվերպուլի հետ խաղի սպասելիքների մասին

Ամեն օր ես հաճույք եմ ստանում ֆուտբոլից։ Այս մասին ասել է «Ռեդ Բուլ Զալցբուրգի» նորվեգացի հարձակվող Էրլինգ Հալանդը՝ խոսելով Չեմպիոնների լիգայի 6-րդ տուրի՝ «Լիվերպուլի» հետ խաղից ունեցած սպասելիքների մասին։

«Կորցնելու ոչինչ չունենք: Մենք կարող ենք դաշտ դուրս գալ ժպիտը դեմքներիս ու հաճույք ստանալ խաղից: Սա կարիերայիս ամենակարևոր խաղն է: Անկեղծ ասած, սա չափազանց հաճելի է: Ես երազում եմ ապրում: Պատրաստ եմ վայելել պահը»,-ասել է նա։

Հալանդն ընդգծել է, որ ինքը կենտրոնացած է իր աշխատանքի՝ ֆուտբոլ խաղալու վրա:

«Փորձում եմ հաճույք ստանալ ամենօրյա աշխատանքից, լավ տրամադրություն պահպանել ու վայելել պահը: Հիմա իմ բոլոր մտքերը կապված են «Զալցբուրգի» հետ»,-նշել է Հալանդը։ Այս մասին տեղեկացնում է ՈւԵՖԱ-ի պաշտոնական կայքը:

Նշենք, որ Հալանդը «Ռեդ Բուլ Զալցբուրգ» է տեղափոխվել 2019 թվականի հունվարին «Մոլդեից»: Տրանսֆերի արժեքը կազմել է 5 մլն եվրո: Չեմպիոնների լիգայում հարձակվողը 5 խաղում դարձել է 8 գոլի հեղինակ:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ