fbpx
Աշխարհ

Հալեպում սպորտային ակումբ է գնդակոծվել․ կան զոհեր

Սիրիայի Հալեպ նահանգի Թել Րիֆատ քաղաքում գրոհայինների կողմից սպորտային ակումբի գնդակոծության հետևանքով 10 մարդ է զոհվել: Այս մասին հայտնել է Պատերազմող կողմերի հաշտեցման ռուսական կենտրոնի ղեկավար, գեներալ-մայոր Յուրի Բորենկովը։ Այս մասին հաղորդում է Telerreport.com-ը:

Վերջինիս խոսքով՝ սպորտային ակումբն ականանետով գնդակոծվել է Ջիբրին բնակելի կետի հարավարևելյան ծայրամասերից: Զոհերի թվում 8 երեխա կա: Ընդհանուր թվով զոհվել է 10 մարդ:

Եվս 13 մարդ տարբեր աստիճանի վնասվածքներ է ստացել, նրանցից 2-ը առողջական ծանր վիճակում են:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ