Համա նահանգում ահաբեկիչները հարձակվել են Սիրիայի բանակի դիրքերի վրա․ կան զոհեր ու վիրավորներ

Հրապարակող՝

1109535635

Ամենադիտվածներ

Սիրիական Համա նահանգի հյուսիսում ահաբեկիչները հարձակվել են սիրիական բանակի դիրքերի վրա, կան զոհեր ու վիրավորներ, որոնց թիվը չի հստակեցվում։ Այս մասին հայտնում է Syria TV պետական հեռուստաալիքը՝ հղում անելով ռազմական աղբյուրին։

Հաղորդվում է, որ գրոհայիններն օգտվել են եղանակային վատ պայմաններից, սակայն սիրիական զորքերը կարողացել են հետ մղել հարձակումը՝ ոչնչացնելով ահաբեկիչներից մի քանիսին և նրանց տեխնիկան։

Հարձակումը կատարվել է գիշերը։ Հեռուստաալիքի աղբյուրը նշել է, որ գրոհայինները գործածել են տարբեր տեսակի սպառազինություն, իսկ կրակային պատրաստությունն անցել են նահանգի հյուսիսային Մասասնա շրջանում։

Ամենաթարմ