fbpx
Գիտություն

Համադպրոցական գիտության փառատոնը՝ մարտի 7-ին

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը մարտի 21-ին կամփոփի Համադպրոցական գիտության փառատոնը։ Առաջին անգամ անցկացվող այս միջոցառմանը մասնակցում են Երևանի, Սյունիքի և Շիրակի մարզերի 13 դպրոցների 63 աշակերտներ` 20 ուսուցչի ղեկավարությամբ: Համադպրոցական գիտության փառատոնը, որի շրջանակում աշակերտները ներկայացրել են իրենց աշխատանքները, կեզրափակվի Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանում անցկացվելիք միջոցառումով։

Փառատոնի նպատակն է դպրոցահասակ երիտասարդների շրջանում հետաքրքրություն սերմանել գիտական հետազոտությունների խմբային աշխատանքի, նորարարական ծրագրերի իրականացման նկատմամբ, ինչպես նաև զարգացնել դրանք ներկայացնելու հմտությունները: «Համադպրոցական գիտության փառատոն»-ին ներկայացվել է մասնակցության 30 հայտ` քիմիայի, ֆիզիկայի և կենսաբանության բնագավառներից: Համադպրոցական գիտության փառատոնը անցկացվում է «Արփա» հիմնարկի աջակցությամբ:

Համադպրոցական գիտության փառատոնի մասնակցության համար անհատական կամ հետազոտական խմբերը (մինչև 3 աշակերտ), գիտական ղեկավարի և խորհրդատուի աջակցությամբ, ուսումնական տարվա ընթացքում իրականացրել են գիտահետազոտական ծրագրեր, որոնց արդյունքները կներկայացնեն փառատոնի եզրափակիչ փուլում: Եզրափակիչ փուլում աշակերտների ներկայացրած հետազոտական ծրագրերը կգնահատի մասնագիտական հանձնաժողովը: Այս փուլը հաղթահարած մասնակիցներն իրենց ծրագրերը կներկայացնեն 2020 թվականի մայիսին ԱՄՆ-ում անցկացվելիք Միջազգային գիտատեխնիկական փառատոնին (International Science and Engineering Fair), որի շրջանակում անցկացվող մրցույթի մրցանակային ֆոնդը 5 միլիոն դոլար է:

Այս մասին տեղեկացնում են ՀՀ ԿԳՄՍՆ պաշտոնական կայքից։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ