fbpx
Կրթություն

Համագործակցության հուշագիր` Կրթական տեխնոլոգիաների ազգային կենտրոնի և «Պարադիգմա» կրթական հիմնադրամի միջև

Կրթական տեխնոլոգիաների ազգային կենտրոնը և Պարադիգմա կրթական հիմնադրամը կնքել են համագործակցության հուշագիր, որը նպատակ ունի խթանել հանրակրթության ոլորտի վերաբերյալ խորքային հետազոտությունների իրականացումը, ուսուցիչներին և ուսումնական գործընթացին աջակցող կրթական տեխնոլոգիաների մշակումը և տարածումը։

Կարևորելով կրթության ոլորտի զարգացմամբ շահագրգիռ կազմակերպությունների ջանքերի միավորումը՝ կողմերն արձանագրում են ուսուցիչների ոլորտային խնդիրների ուսումնասիրությունների կարևորությունը` ուսուցչին թիրախային աջակցություն տրամադրելու, ուսուցչի աշխատանքը և ուսումնական գործընթացը բարելավելու տեսանկյունից։

Որպես համագործակցության առաջին քայլ, «Պարադիգմա» կրթական հիմնադրամի կողմից այս տարվա հունիսին կազմակերպվող Edcamp Armenia 2019 կրթական առաջին համաժողովում կներկայացվեն ԿՏԱԿ-ի կողմից մշակված կրթական տեխնոլոգիաների գործիքակազմը և որոշ ուսումնասիրությունների արդյունքներ:

Այս մասին տեղեկանում ենք ՀՀ ԿԳՆ պաշտոնական կայքից։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ