ՀՀ առողջապահության նախարարությունը հայտնում է, որ Հայաստանին համակարգչային տոմոգրաֆիայի սարք է նվիրաբերվել:
«Օրերս Ամերիկայի Միացյալ Նահանգների հայ բժիշկների կողմից մարդասիրական օգնության շրջանակներում Հայաստան է ուղարկվել հումանիտար բեռ: Ի թիվս բժշկական այլ պարագաների` համակարգչային տոմոգրաֆիայի սարք է նվիրաբերվել:
Հաշվի առնելով, որ Կապանի բժշկական կենտրոնը ներկայումս բժշկական օգնություն և սպասարկում է տրամադրում նաև արցախյան պատերազմի վիրավորներին, առողջապահության նախարարությունը որոշում է կայացրել հումանիտար օգնությամբ ստացված համակարգչային տոմոգրաֆը տրամադրել Կապանի բժշկական կենտրոնին:
Նշենք, որ սարքը կծառայի նաև տարածաշրջանի բնակչութանը` հետազոտման և ճշգրիտ բուժման համար»: