Համապետական մաքրության օր միջոցառմանը Սուրեն Պապիկյանն ակնկալում է 125-150 հազար քաղաքացու մասնակցություն:
«Հայաստանում կա 339 աղբանոց, ոչ մեկը չի համապատասխանում միջազգային ստանդատներին: Սրանք լոկալ աղբանոցներ են, հաճախ փորված են համայնքապետի հայեցողությամբ, երբեմն ծածկվում են, երբեմն՝ ոչ: Իհարկե, կան նաև սովորույթով հաստատված աղբանոցներ, որոնք մոտակա ձորակներն են և բոլոր հնարավոր տեղերը, որոնք աչքից հեռու են, կարելի է թաքցնել աղբը», – ասաց Պապիկյանը: Նախարարը նշեց նաև, որ այդ օրը կաշխատի 1700 միավոր տեխնիկա, կփակվեն 6 աղբանոցներ և 447 աղբակույտեր։
ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարարը այնուհետև ավելացրեց․
«Կառավարության անդամներով, վարչապետի անմիջական մասնակցությամբ, բոլոր գերատեսչությունների ղեկավարների մասնակցությամբ, համայնքապետերն իերնց հերթին, քայլելու ենք ՀՀ բոլոր միջպետական, ներհամայնքային ճանապարհների երկայնքով, անձամբ հավաքելու ենք այդ աղբը, օրինակ ենք ծառայելու ՀՀ քաղաքացուն: Սա անելու ենք համառորեն, մի քանի անգամ, մինչև հասնենք նրան, որ ՀՀ քաղաքացու մոտ ձևավորվի այն իրավագիտակցությունը, որ ՀՀ յուրաքանչյուր անկյուն պատկանում է յուրաքանչյուրիս: Օրենսդրական փոփոխությունն իր հերթին, տուգանքները և պատիժն իր հերթին, այնուամենայնիվ, այստեղ պետք է հանրային մտածողության փոփոխություն և բոլորիս մեկ նպատակի շուրջ համախմբելու կարևոր նպատակ»։
Պապիկյանը շեշտեց՝ մի օր Հայաստանը մաքրվելու է աղբից: