fbpx
Կառավարություն

Մեր բազմաթիվ համաքաղաքացիներ պրոհամաճարակային վարքագիծ են դրսևորում․ վարչապետ

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը այսօր  ճեպազրույցում նշեց, որ ի  հեճուկս Հայաստանում տիրող համաճարակային իրավիճակի, նույնիսկ սոցցանցերի մակերեսային դիտարկումները ցույց են տալիս, որ, ըստ էության, մեր բազմաթիվ համաքաղաքացիներ պրոհամաճարակային վարքագիծ են դրսևորում:

«Շաբաթ և կիրակի օրերին մենք տեսանք բազմաթիվ ամառանոցային խնջույքների մասին, զանգվածային ուխտագնացության մասին տեսանյութեր: Տեսնում ենք, որ ի հեճուկս այն բանի, որ օրինակ՝ բազմաթիվ կազմակերպությունների կողմից արված են բազմաթիվ գծանշումներ, բայց դրանք ըստ էության չեն օգտագործվում»,- նկատեց վարչապետը՝ ընդգծելով, որ հիմա մեր թվերը ցույց են տալիս՝ բոլորս որտեղ ինչքան կարողացել ենք, քամահրական վերաբերմունք ենք ցուցաբերում հակահամաճարակային կանոնների վերաբերյալ:

«Մենք բոլորս կարիք ունենք մեր հակահամաճարակային վարքագիծը ռեստարտի ենթարկելու, հակառակ դեպքում չենք կարողանալու այս իրավիճակը հաղթահարել»,- հավելեց վարչապետը՝ կոչ անելով պետական մարմիններին հետևել հակահամաճարակային կանոններին:

https://www.facebook.com/nikol.pashinyan/videos/222597508724848/?__tn__=%2Cd%2CP-R&eid=ARBS8MmtrwcEY_F55dg7whhPNVJQ23GSkYMVP3t0r1SPKLk1tXbDdfOCc-a1htpchYuwiacRYHyoU-j-

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ