Մինչ աշխարհը մտահոգված է, որ Միացյալ Նահանգների և Չինաստանի միջև առևտրային պատերազմը երկուսին էլ կթուլացնի՝ համաշխարհային տնտեսության աճի ամենամեծ սպառնալիքը Եվրոպայից է, գրում է Bloomberg ամերիկյան հրատարակությունը:
Եվրոգոտու 19 երկրներում արդյունաբերական արտադրությունը ֆինանսական ճգնաժամի ժամանակներից ի վեր ամենամեծ արագությամբ է նվազում, նաև ակնհայտ է պահանջարկի անկումը:
Այս տարի եվրոպական տնտեսության աճը հազիվ 1 տոկոս կկազմի, գրում է պարբերականը:
Տնտեսության թուլացման մասշտաբն ու հանկարծակիությունը ենթադրում է, որ դանդաղեցումը ընկնում է տարածաշրջանի հենց սրտի վրա, այսինքն՝ հարցն այլևս Հունաստանի հետ չէ կապված, այլ Գերմանիայի, որտեղ արտադրության անկումը երկարաձգվել է: Ֆրանսիայում սպառման նվազման հետ մեկտեղ դա ոչ լավ բան չի ներշնչում, քանի որ երկու երկրներին բաժին է հասնում եվրոգոտու տնտեսության կեսը:
«Եթե Ֆրանսիան դադարեցնի սպառումը, իսկ Գերմանիան՝ արտադրելը, ապա եվրագոտին մեծ խնդիր կունենա», – ասում է Allianz ապահովագրական ընկերության գլխավոր տնտեսագետի տեղակալ Լյուդվիգ Զուբրանը:
Այն փաստը, որ «Եվրոպայում անկման ռիսկերը զգալիորեն աճել են» ավելի վաղ հայտնել էր Deutsche Bank- ի գլխավոր տնտեսագետ Դեյվիդ Ֆոլկերթս-Լանդաուն:
Փոխանցում է aysor.am-ը։

